Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը Պուտինին չի խնդրել դադարեցնել կրակը Ուկրաինայում
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի խնդրել դադարեցնել կրակը Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
Պեսկովի խոսքով՝ նման պայման կամ պահանջ չի ներկայացվել։ Նա նշել է, որ հրադադարի հարցում արդեն հայտնի են բոլոր պայմանները և կողմերի դիրքորոշումները, իսկ Պուտինի դիրքորոշումը այս հարցում երկար ժամանակ է՝ մնում է անփոփոխ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում