Կրեմլը մեկնաբանել է Մոսկվայում ինտերնետի սահմանափակումները
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում ինտերնետի և կապի սահմանափակումները իրականացվում են գործող օրենսդրության լիարժեք պահպանմամբ։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, հաղորդում է «Известия»-ն։
Պեսկովի խոսքով՝ կապի անջատումները կամ սահմանափակումները կատարվում են միայն օրենքի շրջանակներում։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները կիրառվում են անվտանգության նկատառումներով։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ինտերնետի աշխատանքի սահմանափակումներ կարող են կիրառվել ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում, եթե դա անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում