Հայտնի է դարձել ԱԷՄԳ-ի ղեկավարի այցի մասին Ռուսաստան
Ռուսաստան
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախատեսում է այցելել Ռուսաստան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ այցը սպասվում է շաբաթվա վերջում, սակայն հանդիպումների օրակարգի և բանակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Գրոսին նաև համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում ատոմակայանների մոտ հնարավոր հարվածների վտանգները պետք է քննարկվեն ԱԷՄԳ-ում։ Նա այդ կերպ արձագանքել էր «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևի հայտարարությանը՝ կապված միջուկային օբյեկտների նկատմամբ հնարավոր հարվածների հետևանքների հետ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում