Կալլաս. ԵՄ-ն անվտանգության համաձայնագրեր կստորագրի Ավստրալիայի, Գանայի և Իսլանդիայի հետ
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է առաջիկա օրերին պաշտպանական համագործակցության համաձայնագրեր ստորագրել Ավստրալիայի, Գանայի և Իսլանդիայի հետ։
«Այս շաբաթվա վերջում ես տասներորդ [պաշտպանության և անվտանգության գործընկերության համաձայնագիրը] կստորագրեմ Ավստրալիայի, իսկ առաջիկա օրերին՝ Իսլանդիայի և Գանայի հետ։ Շատ այլ երկրներ հետաքրքրված են և թակում են մեր դուռը», - ասել է նա երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ մշտական ներկայացուցիչների համաժողովի ժամանակ։
Կալլասը հիշեցրել է, որ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն ունի ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև ինը պաշտպանական և անվտանգության գործընկերության համաձայնագրեր ունի Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ։
EUObserver-ի տվյալներով՝ Գանայի հետ համաձայնագիրը կլինի առաջին նմանատիպ համաձայնագիրը, որը ԵՄ-ն կստորագրի աֆրիկյան երկրի հետ։ Գանայի արտաքին գործերի նախարար Սամուել Աբլակվայի խոսքով՝ համաձայնագիրը նպատակ ունի պայքարել տարածաշրջանում ահաբեկչության դեմ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում