Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Թրամփի՝ Իրանի դեմ հարվածները ուժեղացնելու սպառնալիքները դատարկ է անվանել
Աշխարհ
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ Իրանի դեմ հարվածների ինտենսիվությունը 20 անգամ մեծացնելու մասին, եթե Թեհրանը փակի Հորմուզի նեղուցը՝ այն անվանելով դատարկ։
«Իրանի հերոսական ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից։ Նույնիսկ ձեզանից ուժեղները չէին կարող ոչնչացնել իրանական ժողովրդին», - գրել է նա X-ում։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է 20 անգամ մեծացնել Իրանի վրա հարվածների ինտենսիվությունը, եթե Թեհրանը խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարմանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում