Ֆինլանդիայում ընդդիմությունը դեմ է միջուկային զենքի մասին օրենքի փոփոխություններին
Համաշխարհային Մամուլ
Ֆինլանդիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ չի աջակցի միջուկային զենքին վերաբերող օրենսդրական փոփոխություններին։ Այդ մասին հայտնել է կուսակցության նախագահ Անտտի Լինդտմանը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Yle հեռուստառադիոընկերությանը։
Լինդտմանի խոսքով՝ նման փոփոխությունները կարող են հեռացնել Ֆինլանդիան սկանդինավյան երկրների ավանդական քաղաքական մոտեցումներից։ Նա նշել է, որ նման կարևոր հարցերը նախ պետք է քննարկվեն խորհրդարանում, և միայն դրանից հետո կարելի է որոշել՝ անհրաժեշտ են արդյոք օրենքի փոփոխություններ։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Ֆինլանդիան պետք է միջուկային զենքի հարցին մոտենա առավելագույն զգուշությամբ՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը։ Ավելի վաղ «Ձախ դաշինք» կուսակցության ղեկավար Մինյա Կոսկելան հայտարարել էր, որ միջուկային զենքի տարանցման արգելքը վերացնելու մասին օրենքի նախագիծը մշակվել է առանց խորհրդարանի լիարժեք ներգրավման։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում