Առաջին ալիքի նախկին հաղորդավարն Իսրայել տեղափոխվելուց հետո խոսել է իր փոփոխությունների մասին
Ռուսաստան
Ռուսաստանի Առաջին ալիքի նախկին հաղորդավար Անտոն Պրիվոլնովը, որը տեղափոխվել է Իսրայել, հայտարարել է, որ արտագաղթից հետո դարձել է ավելի քիչ պահանջկոտ իր նկատմամբ։ Այդ մասին նա պատմել է YouTube-ում հրապարակված տեսանյութում։
Պրիվոլնովը խոսել է կոմիկ Սեմյոն Սլեպակովի հետ զրույցում՝ նշելով, որ Մոսկվայում իրեն մշտապես պարտավորված էր զգում լինել «ամեն ինչում ճիշտ և լավագույնը»։ Նրա խոսքով՝ Իսրայել տեղափոխվելուց հետո այդ վերաբերմունքը փոխվել է, և այժմ նա ավելի հանգիստ է վերաբերվում սեփական սխալներին ու թերություններին։
Սլեպակովը ևս նշել է, որ տեղափոխվելուց հետո ավելի պարզ է սկսել վերաբերվել որոշ բաների, սակայն ընդգծել է, որ իր ստեղծագործության նկատմամբ պահանջկոտությունը չի փոխվել։ Ավելի վաղ Պրիվոլնովը նաև խոստովանել էր, որ կցանկանար իսրայելցիներից սովորել սեփական անձի նկատմամբ ավելի մեծ սեր և ընդունում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում