Ռուսաստանում բացահայտվել է Մերձավոր Արևելքից միգրանտների ապօրինի ներհոսք կազմակերպած հանցավոր խումբ
Ռուսաստան
Ադիգեայում իրավապահները բացահայտել են կազմակերպված հանցավոր խմբավորում, որը կազմակերպել էր Մերձավոր Արևելքից միգրանտների ապօրինի մուտքը Ռուսաստան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ տարածաշրջանային վարչությանը։
Քննության տվյալներով՝ խմբավորման ղեկավարն Ադիգեայի բնակիչ է եղել, ով 2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում իր համախոհների հետ կազմակերպել է 185 օտարերկրացիների ապօրինի մուտքը Ռուսաստան։ Խմբի անդամները ձևակերպել են կեղծ հյուրային վիզաներ՝ նշելով ընդունող կողմի և բնակության վայրի մասին կեղծ տվյալներ։ Ռուսաստան ժամանելուց հետո այդ անձինք չեն գրանցվել միգրացիոն հաշվառման մեջ։
Խմբավորման ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «հանցավոր համայնք ստեղծելու» հոդվածով, և նա հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ Interpol-ի գծով։ Մյուս կասկածյալների նկատմամբ հարուցվել է գործ՝ «հանցավոր համայնքին մասնակցելու» հոդվածով, իսկ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում