ԱԹՍ-ի հարվածից հետո ԱՄԷ-ում դադարեցվել է խոշոր նավթավերամշակման գործարանի աշխատանքը
Համաշխարհային Մամուլ
Արաբական Միացյալ Էմիրություններում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո դադարեցվել է երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խոսքը Ռուվայս քաղաքում գտնվող նավթավերամշակման համալիրի մասին է, որտեղ անօդաչուի հարձակման հետևանքով հարակից տարածքում հրդեհ է բռնկվել։ Պետական ADNOC ընկերությունը ներկայում գնահատում է պատճառված վնասը։ Գործարանի հզորությունը կազմում է օրական մոտ 922 հազար բարել նավթ, ինչը այն դարձնում է աշխարհում ամենախոշոր նավթավերամշակման ձեռնարկություններից մեկը։
Վերջին օրերին Պարսից ծոցի երկրներում անօդաչու սարքերի հարձակումները և էլեկտրաէներգիայի խափանումները խաթարել են էներգետիկ օբյեկտների աշխատանքը։ Նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիան կանգնեցրել էր իր խոշորագույն նավթավերամշակման գործարանը, իսկ Կատարը փակել էր հեղուկացված բնական գազի աշխարհի խոշորագույն արտահանման գործարանը՝ նույնպես անօդաչուների հարվածներից հետո։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում