Ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի Սու-27 կործանիչը
Ռուսաստան
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի Սու-27 գերձայնային ծանր կործանիչը։ Այդ մասին հայտնել է ռուսական ռազմական փորձագետ, առաջին կարգի պահեստազորի կապիտան Վասիլի Դանդիկինը՝ «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ խոցված ինքնաթիռը խորհրդային արտադրության չորրորդ սերնդի կործանիչ է, որը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ-ի և հետագայում նաև Ռուսաստանի հիմնական մարտական ինքնաթիռներից մեկը։ Ներկայում Ռուսաստանում օգտագործվում է դրա արդիականացված տարբերակը՝ Սու-35-ը, մինչդեռ Ուկրաինայի բանակում Սու-27-ը շարունակում է մնալ հիմնական կործանիչներից մեկը։
Դանդիկինի տվյալներով՝ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է ռուսական Սու-35 կործանիչից արձակված հրթիռով։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական օդատիեզերական ուժերը հատուկ ռազմական գործողության գոտում ոչնչացրել են Ուկրաինայի Սու-27 կործանիչը, սակայն դեպքի վայրի մասին մանրամասներ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում