Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցը
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ զարգացումները չեն ազդում Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովի խոսքով՝ բանակցային գործընթացում կարող են լինել որոշակի դադարներ, սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինայի հարցը հետաձգվել է։ Նա ընդգծել է, որ նման պնդումները իրականությանը չեն համապատասխանում։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հավելել է, որ գործընթացը շարունակվում է, և այն չի դադարեցվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում