Ավրիլ Լավինը հրաժարվել է Ռուսաստանում համերգ տալ՝ տզերի վախի պատճառով
Աշխարհ
Կանադացի հայտնի երգչուհի Ավրիլ Լավինը հրաժարվել է Ռուսաստանում համերգ ունենալուց՝ տզերից ունեցած վախի պատճառով։ Այդ մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ երգչուհուն հրավիրել էին հանդես գալ Մոսկվայում, սակայն նա պատասխանել է, որ «ոչ մի դեպքում» չի ցանկանա գալ Ռուսաստան։ Պատճառը կապված է այն հանգամանքի հետ, որ 2013-2014 թվականներին տզի խայթոցի հետևանքով նա վարակվել էր Լայմի հիվանդությամբ։
Տզերը կարող են փոխանցել Լայմի հիվանդություն՝ վարակ, որը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավերով, դեմքի նյարդի կաթվածով, սրտի ռիթմի խանգարումներով, ինչպես նաև հոդերի և նյարդային համակարգի խնդիրներով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում