Պեսկովը խոսել է Ուկրաինայի բանակցություններում առաջացած նոր մանրամասների մասին
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում պետք է լուծվեն բազմաթիվ հարցեր, և խնդիրը չի սահմանափակվում միայն տարածքային թեմայով։ Այդ մասին նա հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված մեկնաբանությունում։
Պեսկովի խոսքով՝ բանակցային գործընթացում կան «բազմաթիվ տարբեր նրբություններ», որոնք դեռ պետք է քննարկվեն և լուծվեն։ Նա նաև հերքել է այն պնդումները, թե բանակցությունների ընթացքում մնացել է միայն տարածքային հարցը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը նաև Կիևի հնարավոր զիջումների հարցն է Մոսկվային։ Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ բանակցություններում երբեմն առաջանում են որոշակի դադարներ, սակայն գործընթացը շարունակվում է։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում