Ջարեդ Լետոն ցանկանում է Ռուսաստանում գրանցել իր անվան ապրանքային նշանը
Աշխարհ
Ամերիկացի ռոք երաժիշտ և դերասան Ջարեդ Լետոն դիմել է Ռուսաստանում իր անվան ապրանքային նշանը գրանցելու համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Տեղեկությունների համաձայն՝ Thirty Seconds to Mars խմբի 54-ամյա վոկալիստը մարտի 5-ին ԱՄՆ-ից դիմում է ներկայացրել Jared Leto ապրանքային նշանը Ռուսաստանում գրանցելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ այդ անվան տակ կարող են արտադրվել հագուստ և կոշիկ, ինչպես նաև կազմակերպվել ժամանցային ծառայություններ, կինո և հեռուստատեսային ներկայացումներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգչուհի Ալլա Պուգաչովան կարող է Ռուսաստանում կորցնել «Баронесса фон Орбах» ապրանքային նշանի նկատմամբ իր իրավունքը, եթե մինչև օգոստոս չերկարաձգի դրա գործողության ժամկետը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում