Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած
Ռուսաստան
Մոսկվայում պայթյուն է տեղի ունեցել Ա. Տոպչիևի անվան նավթաքիմիական սինթեզի գիտահետազոտական ինստիտուտում, որի հետևանքով մեկ մարդ տուժել է։ Այդ մասին հայտնում է «112» Telegram-ալիքը։
Տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել գիտական փորձի ժամանակ։ Դեպքի պատճառների վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։
Տուժած ինստիտուտի աշխատակիցը հոսպիտալացվել է։ Նրա առողջական վիճակի և պաշտոնի վերաբերյալ տեղեկատվություն դեռ չի հաղորդվում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում