52-ամյա տղամարդու մոտ գրեթե 1,5 կգ մարիխուանա է հայտնաբերվել
Հասարակություն
ՆԳՆ-ից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ օգտագործում և տանը պահում է խոշոր չափերի թմրանյութ։
Փետրվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել է ընդհանուր մեկ կիլոգրամ 312 գրամ կանեփանման չորացրած-մանրացրած զանգված։ Տանտերը հայտնել է, որ մարիխուանան իրենն է և պահում էր անձնական օգտագործման համար։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում