Axios. ԱՄՆ-ը խնդրել է Իսրայելին չհարձակվել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը խնդրել է Իսրայելին չհարձակվել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների, մասնավորապես՝ նավթի արդյունահանման ոլորտի վրա, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԱՄՆ-ը խնդրել է մեզ նախապես տեղեկացնել Իրանի նավթային ենթակառուցվածքներին հարվածների մասին», – հայտարարել է իսրայելցի պաշտոնյան։
Axios-ի աղբյուրները որպես այս խնդրանքի պատճառներից մեկը նշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ օգտագործել Իրանի նավթային ենթակառուցվածքները հակամարտությունից հետո, նման Բոլիվարյան Հանրապետության առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո Վենեսուելայի հետ էներգետիկ համագործակցությանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում