Իրանի ԱԳՆ․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպետք է թույլ տա Իսրայելին և ԱՄՆ-ին խախտել միջազգային իրավունքը
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպետք է թույլ տա Իսրայելին և Միացյալ Նահանգներին խախտել միջազգային իրավունքը, քանի որ դա կհանգեցնի համաշխարհային անկայունության։ Այս համոզմունքը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է հակազդել միջազգային իրավունքի խախտումներին: Եթե Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից նման գործողությունները շարունակեն անտեսվել, դա կհանգեցնի տարածաշրջանում և ամբողջ աշխարհում իրավիճակի անկայունացման», – ընդգծել է Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Զրույցից հետո Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում