Փեզեշքիան. Իրանը կշարունակի հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին
Աշխարհ
Իրանը կշարունակի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, որոնք օգտագործվում են Իրանի տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հարձակվել տարածաշրջանի երկրների վրա կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ։
Ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում թիրախավորվելու են միայն այն բազաները, որտեղից հարձակումներ են իրականացվում մեր տարածքի վրա», - Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում