Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը
Աշխարհ
Իսրայելական ինքնաթիռները հարվածել են Լիբանանի կենտրոնական մասում գտնվող Այշատ Բաքքար թաղամասին, ՏԱՍՍ-ին հայտնել է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության աղբյուրը։
Հրթիռները հարվածել են բազմահարկ շենքի, ինչի հետևանքով՝ հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ մեքենաներ և շտապօգնության մեքենաներ։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ ինքնաթիռի թիրախը, հավանաբար, եղել է շիական «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման բարձրաստիճան անդամը։
Այշատ Բաքքարի բնակիչները նախապես չեն տարհանվել իրենց տներից։ Այս թաղամասում ներկայումս բնակվում են զգալի թվով փախստականներ, որոնք վերջին օրերին ժամանել են հարավային Լիբանանից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում