Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերը ավարտել են Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախների վրա հարվածները, հայտնել է IDF-ի մամուլի քարտուղարի գրասենյակը իր Telegram ալիքում։
«Այսօր առավոտյան IDF-ն ավարտել է Բեյրութի Դահիայում հարվածների լրացուցիչ ալիք՝ թիրախավորելով այնպիսի կետեր, ինչպիսիք են «Հեզբոլլահի» հրամանատարական կենտրոնները և այն օբյեկտները, որտեղ ահաբեկչական կազմակերպությունը զենք էր պահում», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
IDF-ն հավելել է, որ հարվածներից առաջ ձեռնարկվել են միջոցներ՝ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու ռիսկը նվազեցնելու համար՝ ներառյալ նախնական նախազգուշացումները, ճշգրիտ ուղղորդվող զինամթերքի օգտագործումը և օդային հսկողությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում