ԱՄՆ-ն և Իսրայելը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական անձանց․ ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը միտումնավոր թիրախավորում են Իրանում քաղաքացիական թիրախները՝ անտեսելով միջազգային իրավունքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը «միտումնավոր և անխտիր» հարվածում են Իրանի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «չեն հարգում միջազգային իրավունքը», երբ «անընդհատ, ցերեկ ու գիշեր» հարվածում են Իրանի խիտ բնակեցված բնակելի տարածքներին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում