Իտալիայի վարչապետը դատապարտել է աղջիկների սպանությունը Իրանի հարավում գտնվող դպրոցում
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դատապարտել է հարավային Իրանի դպրոցում աղջիկների սպանությունը՝ ռազմական հարվածի հետևանքով, և պահանջել է գտնել մեղավորներին։
«Իրանի ռազմական կարողությունների ոչնչացմանն ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում պետք է հարգվի քաղաքացիական անձանց և երեխաների անվտանգությունը։
Հետևաբար, կառավարության անունից ես դատապարտում եմ Մինաբի դպրոցի աղջիկների սպանությունը, համերաշխություն եմ հայտնում երիտասարդ զոհերի ընտանիքներին և խնդրում եմ արագ պարզել, թե ով է պատասխանատու այս ողբերգության համար», - ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով Սենատում (խորհրդարանի վերին պալատում)։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն