Ստամբուլը կարող է լինել Ուկրաինայի հարցով բանակցությունների հնարավոր վայրը
Աշխարհ
Ստամբուլը Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացման տարբերակ է, և բոլոր կողմերը դրական են վերաբերվում այս վայրին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ստամբուլը, անկասկած, տարբերակ է, և բոլոր կողմերը շատ դրական են վերաբերվում դրան», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ կոնկրետ բան է հայտնի դարձել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների վայրի և ժամանակի վերաբերյալ՝ Վլադիմիր Զելենսկու կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հաջորդ փուլը Թուրքիայում անցկացնելու համաձայնության մասին հայտարարությունից հետո։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում