Ռուսաստանի «Դատաստանի օրվա ռադիոն» նոր գաղտնի բառ է փոխանցել
Ռուսաստան
Ռուսական խորհրդավոր ՈւՎԲ-76 կարճալիք ռադիոկայանը, որը հայտնի է որպես «Դատաստանի օրվա ռադիո», կրկին ակտիվացել է և եթեր է հեռարձակել նոր հաղորդագրություն։ Այդ մասին հայտնում է «УВБ-76 логи» Telegram-ալիքը, որը հետևում է ռադիոկայանի հաղորդումներին։
Ըստ աղբյուրի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:45-ին ռադիոկայանը եթեր է դուրս եկել և փոխանցել «մեղսավոր» բառը։ Մարտի 10-ի երեկոյան նույնպես մի քանի հաղորդագրություն էր փոխանցվել․ նախ հնչել էր «չադ» բառը, իսկ մի քանի րոպե անց՝ «աբստրակցիա» և «բուխոզուդ» բառերը։
Ավելի վաղ՝ մարտի 6-ին, ռադիոկայանը փոխանցել էր «պլեսկանիե» բառը, իսկ մարտի 5-ին եթեր էր դուրս եկել յոթ հաղորդագրությամբ, որոնց թվում էին «նեկազիստի» և «ժիրոտրյաս» բառերը։ ՈւՎԲ-76-ը կարճալիք ռադիոկայան է, որը գործում է 1976 թվականից և ռադիոսիրողների շրջանում հայտնի է «բզզացող» անվամբ։ Այն հիմնականում փոխանցում է աղմուկներ և կոդավորված հաղորդագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հաճախ կապում են համաշխարհային քաղաքական կամ ռազմական իրադարձությունների հետ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում