ԱՄՆ-ն Իսրայելին խնդրել է չհարվածել Իրանի էներգետիկ ոլորտին․ Axios
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը խնդրել է Իսրայելին զերծ մնալ Իրանի էներգետիկ ոլորտի թիրախների, մասնավորապես՝ նավթային ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումներից, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի։
Հրապարակումը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը սահմանափակում է Իսրայելի գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության սկսվելուց ի վեր։
Նախորդ օրը ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Լինդսի Գրեհեմը դժգոհություն էր հայտնել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի նավթարդյունաբերական օբյեկտների վրա հարվածների կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն