Զելենսկին հայտնել է՝ արդյոք աշխարհը պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին
Աշխարհ
Աշխարհը պատրաստ չէ երրորդ համաշխարհային պատերազմին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իռլանդացի լրագրող Քեյլին Ռոբերտսոնի YouTube ալիքին տված հարցազրույցում։
Զելենսկին ընդգծել է, որ աշխարհը ներկայումս բախվում է վերջին տարիներին երրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ռիսկին, և նա կարծում է, որ «աշխարհը պատրաստ չէ» նման հակամարտության։
«Տեխնիկապես Եվրոպան բավականաչափ պատրաստ չէ. միայն մի քանի երկրներ են։ Այո, նրանք ճանապարհին են։ Գերմանացիները շատ արագ են գործում, բայց դա բավարար չէ նման մարտահրավերներին պատրաստվելու համար։ Սկանդինավյան երկրները շատ տեխնոլոգիապես զարգացած են։ Ես նկատի ունեմ Հյուսիսային Եվրոպան. նրանք պատրաստ են», - հայտարարել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում