Forbes․ Պավել Դուրովի կարողությունը 2021-ից ի վեր նվազել է գրեթե երեք անգամ
Հասարակություն
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի կարողությունը վերջին տարիներին զգալիորեն նվազել է՝ հասնելով մոտ 6,6 միլիարդ դոլարի։ Այդ մասին գրում է Forbes-ը՝ նշելով, որ անկման հիմնական պատճառը տեխնոլոգիական շուկայի պայմանների վատթարացումն է։
Պարբերականը հիշեցնում է, որ Դուրովը առաջին անգամ Forbes-ի միլիարդատերերի ցանկում հայտնվել է 2016 թվականին՝ մոտ 600 միլիոն դոլար կարողությամբ, իսկ արդեն 2018 թվականին դարձել է միլիարդատեր։ Նրա կարողությունը առավելագույնին հասել էր 2021 թվականին, երբ գնահատվում էր մոտ 17,2 միլիարդ դոլար։ Այդ ժամանակ ներդրողները մեծ լավատեսությամբ էին գնահատում Telegram-ը՝ ընկերության արժեքը հաշվարկելով շուրջ 30-35 միլիարդ դոլար։
Սակայն դրանից հետո գործարարի կարողությունը գրեթե երեք անգամ կրճատվել է։ Միևնույն ժամանակ Դուրովին մոտ ժամանակում սպասում է պարտատոմսերի մարում․ Telegram-ի առաջին հնգամյա պարտատոմսերի թողարկումը՝ 7 տոկոս եկամտաբերությամբ, պետք է մարվի արդեն մարտի 22-ին։ Վերլուծաբանները նաև նշում են, որ մոտ ապագայում Telegram-ի IPO-ն քիչ հավանական է, քանի որ ընկերությունը չի ցանկանա բաժնետոմսեր տեղաբաշխել այն արժեքից ցածր, որը նախկինում հայտարարել էր Դուրովը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում