Կրեմլ․ Պուտինը հեռախոսով շնորհավորել է ԱՄԷ նախագահի 65-ամյակը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանին նրա 65-ամյակի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը մաղթել է ԱՄԷ առաջնորդին առողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանի անձնական ներդրումը Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և ներդրումային համագործակցության շրջանակներում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում