Դպրոցի զուգարանում երեքմետրանոց օձ են հայտնաբերել
Աշխարհ
Մալայզիայում դպրոցականները զուգարանում հայտնաբերել են հսկայական պիթոն, որը դուրս էր սողում զուգարանի նստարանից։ Դեպքը տեղի է ունեցել Պենանգ նահանգի Սիմպանգ-Ամպատ քաղաքում։ Այդ մասին հայտնում է Daily Express-ը։
Տեղի բնակիչների խոսքով՝ մոտ երեք մետր երկարությամբ օձը նկատվել է այն պահին, երբ այն դուրս էր գալիս զուգարանի խողովակից։ Դպրոցի աշխատակիցները արագ արձագանքել են, բռնել պիթոնին և այն փոխանցել համապատասխան ծառայություններին։
Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել համայնքում։ Ներկայումս օձը գտնվում է մասնագետների վերահսկողության տակ, իսկ դպրոցում նախատեսվում է ստուգել կոյուղու խողովակները՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում