Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պայմաններում Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար, հաղորդում է Իրանի առաջնորդի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ զրույցի ընթացքում Իրանի առաջնորդը նաև տեղեկացրել է Պուտինին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին և կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել նման գործողությունները։
«Ռուսաստանի նախագահը, վերահաստատելով իր երկրի դիրքորոշումը՝ մերժելով Իրանի դեմ ռազմական ագրեսիան, հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ տրամադրել անհրաժեշտ օգնություն և ցանկացած աջակցություն, որը անհրաժեշտ է տարածաշրջանում հակամարտությունները արագորեն դադարեցնելու համար», - նշել է մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում