Զելենսկին պարգևատրվել է ԵՄ բարձրագույն պարգևով
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արժանացել է Եվրոպական Միության բարձրագույն՝ «Արժանիքի շքանշանի», հաղորդում է Politico-ն։
Այս մրցանակը շնորհվում է Եվրախորհրդարանի կողմից առաջին անգամ և նախատեսված է նրանց համար, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել եվրոպական արժեքների տարածման գործում։
Զելենսկիից բացի՝ բարձրագույն՝ «Շքանշանի պատվավոր անդամ» մրցանակը ստացել են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան։ Երկրորդ մակարդակի՝ «Շքանշանի պատվավոր անդամ» մրցանակը շնորհվել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինին և Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոյին։
«Շքանշանի անդամ» անվանակարգում ընդգրկված են հույն բասկետբոլիստ Յանիս Ադետոկունբոն, World Central Kitchen-ի հիմնադիր Խոսե Անդրեսը և U2 ռոք խմբի չորս անդամներ, այդ թվում՝ վոկալիստ Բոնոն։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում