Երգը փոխել է խոսակցական լեզուն․ «բազային մինիմում» արտահայտությունը դարձել է տարածված Ռուսաստանում
Հասարակություն
Ռուս երգչուհի Մարիա Բոյկոյի՝ ավելի հայտնի որպես Mia Boyka, «Բազային մինիմում» երգը ազդեցություն է ունեցել ռուսների խոսակցական լեզվի վրա։ Այդ մասին հայտնում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով VK Records ընկերության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ երգը, որը թողարկվել է 2025 թվականի օգոստոսի 1-ին, սոցիալական ցանցերում արագ դարձել է վիրուսային։ Երգի տարածումից հետո «բազային մինիմում» արտահայտությունը սկսել է օգտագործվել գրեթե երեք անգամ ավելի հաճախ։ Տվյալների համաձայն՝ արտահայտության օգտագործման գագաթնակետը գրանցվել է 2025 թվականի հոկտեմբերին, երբ այն կիրառվել է ավելի քան 240 հազար անգամ։
Ավելի վաղ Mia Boyka-ն այցելել էր Ռուսաստանի Պետդումա և առաջարկել երկրում ներդնել երաժշտական բովանդակության վերահսկման համակարգ։ Երգչուհին առաջարկել էր ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կարող է գնահատել և սահմանափակել, իր խոսքով, «կործանարար ազդեցություն ունեցող» երգերը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում