Իսրայելը սկսել է լայնածավալ օդային հարվածներ Իրանի և Լիբանանի ուղղությամբ
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ սկսել է լայնածավալ ավիահարվածների շարք՝ միաժամանակ Իրանի և Լիբանանի տարածքներում։ Այդ մասին նշված է Իսրայելի բանակի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Իսրայելական կողմի հաղորդմամբ՝ հարվածները ուղղված են Իրանի տարածքում գտնվող «իրանական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքների» դեմ։ Միևնույն ժամանակ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի դեմ իրականացվող գործողությունը ժամանակային սահմանափակում չունի և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը հասնեն իրենց ռազմավարական նպատակներին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում