Մոսկվայում կկառուցվի երկնաքեր սեփական «ծովով» և լողափով
Ռուսաստան
Մոսկվայում նախատեսվում է կառուցել նոր երկնաքեր, որի տանիքում կստեղծվի արհեստական «ծով» և լողափ։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնի հարևանությամբ։ Այդ մասին հայտնում է MSK1.ru-ն։
Նախագիծը կկոչվի «Aurus Ռեզիդենցիաներ» և բաղկացած կլինի երկու աշտարակից, որոնք կմիավորվեն ընդհանուր հիմքով։ Շենքի տանիքում նախատեսվում է ստեղծել մոտ 1500 քառակուսի մետր մակերես ունեցող արհեստական ջրավազան։ Նախագծի հեղինակները նշում են, որ այն ոգեշնչված է Բալթիկ ծովի ափերից։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2031 թվականը։ Բնակարանների վաճառքը արդեն սկսվել է․ ստուդիաների գինը սկսվում է մոտ 39 միլիոն ռուբլուց, մեկսենյականոց բնակարանները՝ 46,7 միլիոնից, երկսենյականոցները՝ 75,3 միլիոնից, իսկ երեքսենյականոց բնակարանների արժեքը հասնում է 129,4 միլիոն ռուբլու։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մոսկվա-Սիթի»-ում ամենաթանկ բնակարաններից մեկը գնահատվում է մոտ 1,1 միլիարդ ռուբլի։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում