Պատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ Յամալը կրկնել է Մբապեի ռեկորդը Հայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում Վրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացի Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. Էրդողան Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են 

ՀՀ-ն գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը. Արմեն Ղազարյան

Հայաստան

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9–11-ը աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին։ Նստաշրջանը նախագահում է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։

Արմեն Ղազարյանն իր ելույթում նշել է, որ թմրամիջոցների անօրինական արտադրությունն ու շրջանառությունը շարունակում են լուրջ և բարդ սպառնալիք ներկայացնել հանրային առողջության և անվտանգության, պետության կայունության, ինչպես նաև արագ փոփոխվող միջավայրում կայուն զարգացման համար։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության խնդիրը չի կարող արդյունավետորեն լուծվել որևէ առանձին իրավապահ մարմնի կամ մեկ կազմակերպության մանդատի և կարողությունների շրջանակում։

«Որպես Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր՝ Հայաստանը գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համաշխարհային պայքարում իր հատուկ պատասխանատվությունը և կարևորում է միջազգային համագործակցության ու համաձայնեցված ջանքերի ընդլայնումը։ Այս նպատակին հասնելու համար Հայաստանը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային և միջկառավարական հարթակների հետ։ Մասնավորապես, թմրամոլության սպառնալիքներին դիմակայելու նպատակով Հայաստանը միացել է համաշխարհային կոալիցիային»,– նշել է Արմեն Ղազարյանը և ընդգծել, որ 2024 թվականին ՆԳ նախարարությունը թմրամիջոցների դեմ պայքարում ստանձնած հանձնառությունը լիարժեք կատարել է։

ՆԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ թմրանյութերի ապօրինի օգտագործման դեմ պայքարը պետք է լինի համապարփակ, հավասարակշռված և մարդակենտրոն։ Նրա խոսքով՝ արդյունավետ քաղաքականությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ յուրաքանչյուր վիճակագրական տվյալների հետևում իրական մարդիկ են, որոնք կարիք ունեն աջակցության, բուժման և ապաքինման հնարավորությունների։

Այդ համատեքստում Արմեն Ղազարյանը հիշեցրել է, որ 2019 թվականին Հայաստանի կառավարությունը ընդունել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունն ու աջակցությունը՝ ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև տեխնիկական և գործառնական կարողությունների հետագա ամրապնդման ուղղությամբ։

ՆԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի դերակատարությունը՝ անդամ պետությունների, ինչպես նաև Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության խթանման գործում։

Ելույթն ամփոփելով՝ Արմեն Ղազարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ թմրամիջոցների դեմ պայքարում առաջնորդվել միջազգային նպատակներով և սկզբունքներով։

Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջոն Բրանդոլինոյի, Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Դեյվիդ Ջոնսոնի, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի և միգրանտների մաքսանենգության հարցերով ստորաբաժանման ղեկավար Իլիաս Չացիսի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի Եվրապայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ստորաբաժանման ղեկավար Ջերեմի Միլսոմի հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ
Ամենադիտված