Իրանը հանձնառու է խաղաղությանը, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երաշխիքների կարիք ունի․ Փեզեշքիան
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանը, սակայն դրա համար անհրաժեշտ են փոխհատուցումներ, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհարձակման հստակ երաշխիքներ և Իսլամական Հանրապետության օրինական իրավունքների ճանաչում։
«Ռուսաստանի և Պակիստանի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը: Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և միջազգային ամուր երաշխիքների տրամադրումը, որ ագրեսիան ապագայում չի կրկնվի», - գրել է Փեզեշքիանը X-ում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում