Իսրայելի հարվածները թիրախավորել են Լիբանանի մի շարք բնակավայրեր
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարվածներ և հրետանային կրակ են գրանցվել Հարավային Լիբանանի մի քանի շրջաններում։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն։
Ավիահարվածներ են հասցվել Ալ-Սամաիյա և Զավթար ալ-Շարկիյա բնակավայրերին, մինչդեռ հրետանային կրակը թիրախավորել է Նաքուրա, Վադի Համուլ, Ջաբալ ալ-Բաթում և Սիդդիքին շրջանները։
Այս պահին դեռևս պարզ չէ, թե արդյոք հարվածների հետևանքով կան զոհեր կամ վիրավորներ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում