Կատարում 313 մարդ է ձերբակալվել ՀՕՊ ուժերի գործողությունները տեսանկարահանելու համար
Աշխարհ
Կատարի Ներքին գործերի նախարարության տնտեսական և կիբեռհանցագործությունների կանխարգելման վարչության աշխատակիցները ձերբակալել են տարբեր ազգությունների 313 անձանց՝ վերջին իրադարձությունների, այդ թվում՝ ՀՕՊ ուժերի գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն նկարահանելու և տարածելու համար։
«313 անձինք ձերբակալվել են չարտոնված տեսանյութեր նկարահանելու և տարածելու, մոլորեցնող տեղեկատվություն և լուրեր տարածելու, ինչպես նաև հասարակական անկարգություններ հրահրելուն ուղղված բովանդակություն տարածելու համար», - հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Նախկինում նախարարությունը նախազգուշացրել էր զերծ մնալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսանյութեր նկարահանելուց, հրապարակելուց կամ լուրեր տարածելուց՝ կոչ անելով հանրությանը տեղեկատվություն ստանալ միայն հաստատված պաշտոնական աղբյուրներից։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան