Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը «Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկ Մոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Մահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե Օրտիսը Օրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանը Մխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին 

Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ միջազգային տարբեր ամբիոններից ընդդիմադիր գործիչները տարբեր հարցեր են բարձրաձայնել մեր երկրում այս կամ այն իշխանության կողմից ժողովրդավարության նորմերի խախտումների կամ այլ հարցերի վերաբերյալ: Այդպես եղել է բոլոր նախկին նախագահների օրոք: Ու թեպետ դա բնական է, նույնիսկ այդ դեպքում, այն ընդդիմադիրները, որոնք որոշակի «կարմիր գծեր» են հատել «դրսում», արժանացել են սուր քննադատության:

Սակայն տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր տեսնել, որ պետության ղեկավարը կանգնի միջազգային որևէ ամբիոնի մոտ ու բողոքի, ավելի ստույգ՝ «բամբասի» Հայ առաքելական եկեղեցուց ու ընդդիմությունից: Փաշինյանը երեկ դա էլ արեց: «Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել»,- Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը: Այսինքն, նույնիսկ «դրսում» նա իրեն թույլ է տալիս օգտագործել «եկեղեցու փաստացի պետ», այլ ոչ թե Կաթողիկոս ձևակերպումը: Մշտապես հեգնական, դժգոհ, հարձակողական տոնով միջազգային հարթակներում Հայ եկեղեցու մասին խոսել են Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները: Հիմա նրանց միացել է Հայաստանի «փաստացի պետը»:

Ընդ որում, նա չի էլ թաքցրել իր «զայրույթի» հիմնական պատճառը, այն է՝ Հայաստանում շարժում էր սկսվել՝ «պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը»: Ավելին, նա հստակ ուղերձ է տալիս Եվրոպային, որ Ղարաբաղի հարցը փակ է, ու ինքը թույլ չի տալու վերաբացումը: Այստեղ, իհարկե, նա չի մոռացել բողոքել նաև «հոգևորականներին աջակցող ընդդիմադիրներից»:

Հասկանալի է, որ Եվրոպական խորհրդարանում յուրատեսակ «հաշվետվության» ժամանակ պետք է հնչեին «ԿԳԲ-ի գործակալներ», «պատերազմի կուսակցություն», «Հայաստանի նախկին ղեկավարներ», «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ» արտահայտությունները՝ կորզելու եվրոչինովնիկների ծափահարությունները (հոտնկայս չէ, այնպես, մի թեթև քաջալերող՝ «ապրես, նստիր, հինգ): Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին շատ է ցավեցրել, որ իրենց հովանավորող եվրոպացիների մոտ հաճախ ընդդիմադիր գործիչները բողոքում են, թե որքան է նա Հայաստանը հեռացրել ժողովրդավարությունից: Եվ ինքն էլ իր խոսքում հաստատում է դա. «Որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

Չգիտենք՝ կոնկրետ ում նկատի ունի, բայց ով կամ ովքեր էլ այդ ամենը բարձրաձայնած լինեն, կարծես թե որևէ սուտ բան չեն ասել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվեն
Ամենադիտված