ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրաքում ռազմական օբյեկտի վրա ավիահարվածների հետևանքով զոհվել է 20 մարդ
Աշխարհ
Իրաքի արևմտյան Անբար նահանգում գտնվող Իրաքի ժողովրդական Հաշդ աշ-Շաաբի աշխարհազորի ռազմական օբյեկտի վրա ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է «Շաֆաք Նյուզ»-ը՝ հղում անելով տեղական անվտանգության գործակալությունների աղբյուրին։
«Անհայտ ռազմական ինքնաթիռները հարվածել են Իրաքի արևմտյան Անբար նահանգում գտնվող ժողովրդական Հաշդ աշ-Շաաբի աշխարհազորի ռազմական օբյեկտին։
Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 աշխարհազորի անդամ և վիրավորվել են տասնյակներ», - նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում