Զելենսկին ասել է, որ չի շփվում Օրբանի հետ
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը չի շփվում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, այլ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի միջոցով հրավիրել է Հունգարիայի վարչապետին այցելել Ուկրաինա։
«Մենք Օրբանի հետ չենք խոսում։ Ես հրավիրել եմ նրան: Եվ, ի դեպ, Սլովակիայի վարչապետի հետ մենք հեռախոսով խոսել ենք, ես նրան նույնպես հրավիրել եմ, և նա ասել է. «Այո, մենք պետք է ամսաթիվ նշանակենք»։ Եվ հետո նա անհետացել է։ Բայց Հունգարիայի վարչապետը, այսինքն՝ ես նրան նույնպես հրավիրել եմ այցելել Ուկրաինա։ Ես նաև ասել եմ Սլովակիայի վարչապետին, որ մենք կարող ենք հանդիպել երկկողմ կամ եռակողմ, և վերջ։ Հիմա հարցն այն է, որ նրանք ռուսական նավթ են ուզում», - ասել է Զելենսկին Politico-ին տված հարցազրույցում։
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով հունվարի 27-ից։ Մարտի 1-ին Զելենսկին հայտարարել է, որ հրավիրել է Ֆիցոյին այցելել Ուկրաինա մարտի 6-ին կամ 9-ին։ Ֆիցոն, իր հերթին, նշել է, որ Կիևն ու Բրատիսլավան «տարբեր կարծիքներ ունեն խողովակաշարի վիճակի վերաբերյալ» և հայտարարել, որ ինքը նախընտրում է Զելենսկիի հետ հանդիպել ԵՄ անդամ պետությունում։ Մարտի 2-ին Զելենսկին հրաժարվեց Ֆիցոյի հետ հանդիպել երրորդ երկրում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում