Զելենսկին Թրամփին կոչ է արել ճնշում չգործադրել իր վրա
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծացնի Ռուսաստանի վրա ճնշումը և դադարեցնի իր վրա ճնշում գործադրելը։ Զելենսկին այս մասին հայտարարել է Politico-ին տված հարցազրույցում։
Ըստ Զելենսկու՝ Թրամփի ազդեցությունը կլինի խաղաղության բանակցությունների հաջողության բանալին։
«Մեզ անհրաժեշտ են բանակցություններ։ Մենք աջակցում ենք դրանց։ Մենք չենք վստահում Ռուսաստանին, բայց ես կարծում եմ և հավատում եմ, որ ամերիկացիները իսկապես ցանկանում են ավարտել այս պատերազմը։ Հուսով եմ՝ նրանք կօգնեն մեզ, բայց մեզ անհրաժեշտ է ավելի շատ ճնշում Ռուսաստանի վրա, ոչ թե ինձ վրա», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում