Զելենսկին բողոքել է ԱՄՆ-ի կողմից ճնշումներից
Աշխարհ
Politico-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին բողոքել է, որ Միացյալ Նահանգները կարգավորման բանակցությունների ընթացքում ավելի շատ ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա, քան Ռուսաստանի վրա։
«Մեզ անհրաժեշտ են բանակցություններ։ Մենք աջակցում ենք դրանց։ Հուսով եմ, որ նրանք (Միացյալ Նահանգները) կօգնեն մեզ, բայց մեզ անհրաժեշտ է ավելի շատ ճնշում Ռուսաստանի վրա, ոչ թե ինձ վրա», - ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ իր կարծիքով Ուկրաինան արդեն համաձայնել է Միացյալ Նահանգների կողմից իրենից պահանջված փոխզիջումներին, մասնավորապես՝ չբարձրացնելով փոխհատուցման կամ 2022 թվականից առաջ կորցրած տարածքների հարցերը, և նաև պատրաստ է հետաձգել քաղաքական կարգավորման հարցերը մինչև հրադադարի կնքումը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում