Զելենսկին գնահատել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մշակման գործում առաջընթացը
Աշխարհ
Ուկրաինան դեռևս մանրամասներ չունի այն մասին, թե ինչ անվտանգության երաշխիքներ կստանա Կիևը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին խոսել է Politico-ին տված հարցազրույցում։
Ըստ Զելենսկու՝ անվտանգության երաշխիքները «շատ կարևոր» են Ուկրաինայի համար, բայց Կիևը դեռևս «հստակ պատասխան» չունի այն մասին, թե ինչ տեսք կունենան դրանք։
«Նախագահ Թրամփը հարցրեց ինձ. «Հավատո՞ւմ եք, որ մեր անվտանգության երաշխիքները կարող են ավելի ուժեղ լինել, քան ՆԱՏՕ-ինը»։
Ես պատասխանեցի. «Այո, այսօր դա կախված է ձեզանից։ Դա կախված է ձեզանից, պարոն նախագահ։ Աստված օրհնի ձեզ, եթե մենք ունենանք ՆԱՏՕ-ից ավելի ուժեղ անվտանգության երաշխիքներ։ Բայց ի՞նչ է լինելու ձեզանից հետո։ Եվ ի՞նչ է լինելու ինձանից հետո»», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում