Իրանի դեսպանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին ապահովել տարածաշրջանային անվտանգությունը
Աշխարհ
Մերձավոր Արևելքի պետությունների անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանային տերությունները, այլ ոչ թե Միացյալ Նահանգները, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Ե՛վ արաբական, և՛ իսլամական պետությունները պետք է հասկանան և ընդունեն այն փաստը, որ նույնիսկ ամերիկացիները չկարողացան ապահովել իրենց անվտանգությունը։ Արաբական երկրների անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանային երկրները։
Մենք պետք է մշակենք տարածաշրջանային մեխանիզմներ անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա՝ ելույթ ունենալով «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիա մամուլի կենտրոնում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում