Զելենսկին ԵՄ-ին կոչ է արել Հունգարիայի վետոն շրջանցելու ծրագիր մշակել
Աշխարհ
Եվրամիությունը պետք է մշակի B պլան Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար և պարզի, թե ինչպես շրջանցել Հունգարիայի վետոն վարկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Politico-ին տված հարցազրույցում։
Զելենսկին հայտարարել է, որ Հունգարիան զբաղվում է «շանտաժով», այդ իսկ պատճառով՝ Եվրոպային և Ուկրաինային անհրաժեշտ է B պլան։
«Մենք և Եվրոպան բոլորս այս B պլանի կարիքն ունենք։ Մեր եվրոպացի գործընկերներն ու իսկական ընկերները գիտեն, որ մենք պաշտպանում ենք ոչ միայն ուկրաինական արժեքները, այլև ամբողջ Եվրոպայի ազատությունը», - հայտարարել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում