Հունգարիան մտադիր է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
Հունգարիան կարգելափակի ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, մինչև Ուկրաինան չվերսկսի ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը։
«20-րդ պատժամիջոցների փաթեթը կարգելափակվի մինչև Ուկրաինան չվերսկսի «Դրուժբա» նավթատարի գործունեությունը», - ասել է Գուլյասը Հունգարիայի կառավարության նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա նաև նշել է, որ վարչապետ Վիկտոր Օրբանը կպաշտպանի այս դիրքորոշումը մարտի 19-20-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։ Ինչպես ընդգծել է վարչապետի գրասենյակի ղեկավարը, որը կառավարությունում նախարարի պաշտոն ունի, եթե Զելենսկին «չհրաժարվի Հունգարիայի դեմ նավթային շրջափակումից, մենք թույլ չենք տա, որ ԵՄ մյուս երկրները համատեղ վարկեր տրամադրեն Ուկրաինային»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն