Բանգլադեշը խնդրել է ԱՄՆ-ին թույլատրել Ռուսաստանից նավթ գնել
Աշխարհ
Բանգլադեշը Միացյալ Նահանգներից թույլտվություն է խնդրել Ռուսաստանից նավթ գնելու համար՝ համաշխարհային էներգետիկ շուկայում առկա խնդիրների պատճառով, հայտարարել է երկրի ֆինանսների և պլանավորման նախարար Ամիր Խասրու Մահմուդ Չոուդհուրին։
Նա ասել է, որ Դաքքան դա արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնվել է նմանատիպ մատակարարումներ կատարել Նյու Դելիի համար։
«Մենք նրանց ասել ենք, որ եթե Բանգլադեշին նույնպես տրվի այս հնարավորությունը, դա զգալի խթան կլինի մեր տնտեսության համար։ Նրանք պատասխանել են, որ հարցը կփոխանցվի Վաշինգտոնին», - ասել է Չոուդհուրին Դաքա Թրիբյունին ԱՄՆ դեսպան Բրենտ Քրիստենսենի հետ հանդիպումից հետո։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում