Զելենսկին խոստովանել է, որ ատում է Պուտինին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ատում է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճիշտ» է այս հարցում։ Զելենսկին իր կարծիքը հայտնել է Politico-ին տված հարցազրույցում։
«Իհարկե, կարծում եմ, որ մենք ատում ենք միմյանց։ Այս հարցում Թրամփը ճիշտ է։ Բայց ոչ ամեն ինչում», - ասել է Զելենսկին։
2025 թվականի հոկտեմբերին Զելենսկին հայտարարեց, որ Պուտինը «ատում է» իրեն։ Ուկրաինայի նախագահը շեշտում էր, որ նույնն է զգում Ռուսաստանի նախագահի նկատմամբ։
Զելենսկին նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահին և ռուսներին համարում է «Ուկրաինայի և բոլոր ուկրաինացիների թշնամի»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում